Մարտի 8

Օրն այս շքեղ, դյութական,
Թող մեզ թվա հավերժական,
Օրն այս լեցուն ու հմայիչ,
Թող միշտ մնա հրապուրիչ:
Արդիական այս տոնը մեծ,
Թող պարուրի ամենամեծ
Սրտերը մեր մայրերի,
Քույրերի ու ուսուցիչների:
Շնորհավոր թող լինի
Մարտի 8-ը սիրելի,
Անսահման սեր թող տիրի,
Երջանկություն մեզ պարգևի:
Թող միշտ ժպտան ու շողան
Մայրերը մեր սրբազան,
Թող միշտ լինեն երջանիկ
Հեզաճկուն աղջիկները մեր գողտրիկ,
Թող միշտ լինեն մեծ գիտակ
Ուսուցիչները մեր լավատեղյակ:
Թող միշտ ապրեն, գեղեցկացնեն
Եդեմածին մեր դյութաշեն
Կանայք այս մեծ երկրագնդի
Ու անսահման տիեզերքի:  


                                              (part 2)
Օրն այս շքեղ, լուսապայծառ
Թող միշտ մնա ջինջ ու կայտառ,
Օրն այս թովիչ ու սիրելի
Թող միշտ մնա շատ գովելի:
Շնորհավոր թող լինի ,
Մարտի 8-ը սիրելի
Անսահման սեր թող տիրի,
Գարնան բույրով մեզ պարուրի:
Թող միշտ ապրեն ու ջերմացնեն
Արևաշող մեր դյութաշեն
Կանայք պատրաստ օգնության
Ու անսահման բարության:
Շնորհավոր թող լինի
Մարտի 8-ը փրկարարի
Թող միշտ ապրեն, գեղեցկացնեն,
Մեզ միշտ օգնեն ու կյանք փրկեն:
Մեր փրկարար կանայք ճկուն
Թող միշտ մնան աննկուն,
Ապրեն, օգնեն ու արարեն
ԵՎ աշխարհը բարով լցնեն:
                                              
Նաիրա Առաքելյան 



Общее·количество·просмотров·страницы